Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պեսկովը չի մեկնաբանել Լյուդմիլա Պուտինայի ամուսնանալու լուրերը

Պեսկովը չի մեկնաբանել Լյուդմիլա Պուտինայի ամուսնանալու լուրերը
26.01.2016 | 23:30

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտարարել է, որ լիազորված չէ մեկնաբանել Լյուդմիլա Պուտինայի անձնական կյանքը: «Լյուդմիլա Պուտինան նախագահի նախկին կինն է, դուք գիտեք, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը և Լյուդմիլա Ալեքսանդրովնան ամուսնալուծված են, այս դեպքում՝ ես լիազորված չեմ որևէ բան ասել Լյուդմիլա Ալեքսանդրովնայի, նրա անձնական կյանքի մասին»,- հայտարարել է Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ:

Դիտվել է՝ 1442

Մեկնաբանություններ